Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշմանը։ Այդ մասին գրված է Նիդեռլանդների ԱԳ նախարարության թվիթերյան միկրոբլոգում։
«Կարևոր է, որ այդ իրավական կարգը պարտադիր կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք]»,- նշված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ դեռ սույն թվականի հունվարին Նիդեռլանդների խորհրդարանը բանաձև էր ընդունել Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապաշրջափակման մասին` կառավարությանը և ԵՄ երկրներին կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապաշրջափակման համար։
Թողնել պատասխան