Կայծակնային շախմատի ԱԱ-ում հայկական թիմից Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն էր

Լեհաստանում ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. չեմպիոն է հռչակվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Հայկ Մարտիրոսյանը։ Նա 13,5 միավորով բաժանել է 8-18-րդ տեղերը։

Ի դեպ, Հայկը 14-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, այնուհետև հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին:  Արոնյանը 14 միավորով 5-րդ տեղում է։ Վերջին տուրում Լևոն Արոնյանը սևերով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջային և դուրս մնաց տիտղոսի համար պայքարից։

Դիտումների քանակը: 4064
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին