Խաչատուրյանն ԱՀՀ անդամների հետ քննարկել է անվտանգային հարցեր

ԱՀՀ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանի ներկայիս անվտանգային մարտահրավերները, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակը: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին ու Քարոլին Մուգարին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին:

ՀՀ նախագահը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների՝ այդ թվում ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ հարաբերություններում և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:

Խաչատուրյանի խոսքով՝ Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը գնահատելի և կարևոր է ամերիկյան և, ընդհանարապես, միջազգային հանրությանը Հայաստանի, մեր տարածաշրջանի և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ տալու համար:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հարևան երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաև երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ: Անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավորությանը նախագահը շեշտել է, որ Հայաստանը հանդես է գալիս առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ելակետից և հավատարիմ է այդ մոտեցմանը:

Հանդիպման ընթացքում Խաչատուրյանը պատասխանել է հյուրերի հարցերին՝ անդրադառնալով երկրի ներքաղաքական, տնտեսական և հանրային կյանքի վերաբերյալ տարբեր իրողությունների:

Դիտումների քանակը: 3721
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին