Խաղաղապահները կքննեն հայ բնակչի ուղղությամբ գնդակոծման փաստը

Ռուսական խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայության օպերատիվ ամփոփագրում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի խաղաղ բնակչի ուղղությամբ կրակ բացելու փաստին։

«Նոյեմբերի 5-ին` ժամը 12:30-ին, ադրբեջանական դիրքերից հրաձգային զենքից կրակ է բացվել տեղի բնակչի ուղղությամբ, որը գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողագործական աշխատանքներ կատարելիս է եղել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք»,- նշված է խաղաղապահ զորակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրետակոծության հետևանքով տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել, իսկ բնակիչը չի տուժել:

Փաստի առթիվ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ համատեղ վարույթ է իրականացնում։

Աղբյուրը նաև վստահեցնում է, որ խաղաղապահները շարունակում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում իրականացնել 30 դիտակետում և վերահսկել հրադադարի ռեժիմի պահպանումը։

Դիտումների քանակը: 3907
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին