Ռուսական զորքերի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Խարկովում Ադրբեջանի հյուպատոսարանը։ Այդ մասին նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է պաշտոնական Բաքուն, հրթիռը հարվածել է հյուպատոսության շենքին, ինչպես նաև հյուպատոսության աշխատակիցների մեքենաներին։ Գերատեսչության տվյալներով՝ շենքը լրջորեն վնասվել է։
Հյուպատոսության աշխատակիցների շրջանում տուժածներ չկան:
Թողնել պատասխան