Հունիսի 15,-ին, ժամը 23։21-ին ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամասում գտնվող <<Մաքս-Վուդ>>
ՍՊԸ փայտամշակման արտադրամասում բռնկված հրդեհի մասին։ ժամը՝ 23։21-ին, ահազանգով դեպքի վայր է մեկնել ՓՈՒՎ ՀՓՄ-ի <<Կամազ>> մակնիշի մեկ հրշեջ մեքենա՝ իր մարտական հաշվարկով։ Տեղում պարզելով հրդեհի արագ տարածումը և վտանգավորության աստիճանը, որոշում է կայացվել՝ ներգրավվել լրացուցիչ ուժեր։ Դեպքի վայր է մեկնել ՓՈՒՎ ՀՓՄ ևս մեկ մարտական հաշվարկ, օգնության են հասել նաև Ասկերանի ՇԱԻ բաժնի ՀՓՄ և Շուշիի ՇԱԻ բաժնի մեկական մարտական հաշվարկներ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման երկու օպերատիվ խմբեր, <<Սանմաքրում-կանաչապատում>> ՊՈԱԿ-ի ջրատար մեքենան։
Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում էր ԱՀ ԱԻՊԾ տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանը։ Դեպքի վայրում էին նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ԱԻՊԾ և քաղաքապետարանի այլ պատասխանատուներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։25-ին,լիամարվել՝ 07։50-ին։
Հրդեհի պատճառով մասնակիորեն այրվել է <<Մաքս-Վուդ>> ՍՊԸ փայտամշակման արտադրամասի տանիքը և փայտանյութ(մակերեսը ճշտվում է), ծխահարվել շինությունը։Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։
Թողնել պատասխան