“Սամվել Բաբայան Արցախը և հերոսները” էջի հայտարարությունը arcakh24.info և այլ լրատվամիջոցների հետապնդման մասին

20170323041005Без-имени-1о

“Սամվել Բաբայան Արցախը և հերոսները” իրենց ֆեյսբուքյան էջում հայտարարություն են տեղադրել, որով արտահայտում են իրենց անհանգստությունը arcakh24.info և այլ լրատվամիջոցների հետապնդման վերաբերյալ։

“ԱՀ Սահմանադրության 48–րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն ենթարկելու ստորագրահավաքի նախաձեռնող խումբը իր անհանգստությունն է հայտնում arcakh24.info գլխավոր խմբագրի և նրա կնոջ Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց համալսարանից անհիմն ու անօրինական աշխատանքից ազատելու կապակցությամբ:

Նախաձեռնող խումբը Մ.Մաշտոցի ռեկտորի գործողությունները դիտում է ԱՀ Սահամանադրությամբ երաշխավորված` խոսքի և լրատվության ազատության դեմ ուղղված ոտնձգություն: Մենք անվերապահ աջակցությունն ենք հայտնում, ինչպես arcakh24.info խմբագրությանը, այնպես էլ մյուս լրատվական միջոցներին:
Հոդված 4
Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները
1 Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:
Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2 Լրատվության միջոցները թողարկվում և տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որևէ այլ մարմնում հայտարարագրման կամ որևէ մարմնի ծանուցման:
Հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորումն իրականացվում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
3 Արգելվում է`
1) գրաքննությունը.
2) որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ.
3) լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը.
4) խտրականությունը լրատվության համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի քաղաքացիական շրջանառությունում.
5) ցանկացած, այդ թվում` այլ երկրներում թողարկված և տարածված լրատվության միջոցներից օգտվելու` անձի իրավունքի սահմանափակումը”:
Դիտումների քանակը: 6754
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին