Երևան-Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է

Boeing_737-505,_Air_Armenia_JP7704488

«Արմենիա ավիաուղիներ» ավիաընկերությունն այսօր՝ հունվարի 12-ին, անվտանգության նկատառումներից ելնելով չեղարկել է Երևան-Թեհրան-Երևան չվերթը:

Այս մասին հաղորդվում է ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ:

“Մենք տեղեկացնում ենք, որ «Արմենիա ավիաուղիներ» ավիաընկերությունը Երևան-Թեհրան-Երևան AMW111 / 112  չվերթը 12.01.2020 թ.-ին,  չեղարկել է անվտանգության նկատառումներից ելնելով: Ձեր տոմսի ամսաթիվը փոխելու համար խնդրում ենք կապվել մեր գլխավոր գրասենյակի կամ մեր գործակալների հետ: Մենք ներողություն ենք խնդրում: Առաջին հերթին մենք հոգ ենք տանում մեր ուղևորների անվտանգության մասին», — ասվում է հայտարարության մեջ:

Դիտումների քանակը: 4424
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին