Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանակալ ԶԼՄ-ները` հղում կատարելով երկրի արտաքին գերատեսչությանը։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը ռուս դիվանագետին ներկայացրել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում Բաքվի դիրքորոշումն ու առաջնահերթությունները, ինչպես նաև ակնկալիքները։ Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը Խովաևին տեղեկացրել է նաև «Հայաստանի կողմից ձեռնարկվող սադրիչ քայլերի մասին, որոնք խաթարում են խաղաղ գործընթացն ու բանակցությունները»։
«ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը չափազանց կարևոր է, և ռուսական կողմը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ»,- գրում է աղբյուրը:
Թողնել պատասխան