Կիպրոսի խորհրդարանն այսօր Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել։ Այդ մասին հայտնում է Կիպրոսի ՀՅԴ կոմիտեն։
Աղբյուրը նշում է, որ ընդունված բանաձևով խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք] և դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։
«ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն և Հայ Դատի հանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքները Հայաստանի նկատմամբ, գործակցելով Հայ համայնքի պետական ներկայացուցչի, ինչպես նաև Արցախի բարեկամների հետ` Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է պատրաստել, որը ներկայացվել է Կիպրոսի խորհրդարանի լիագումար նիստին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ համազգային ջանքերի միջոցով միայն հնարավոր կլինի հաղթահարել թուրք–ադրբեջանական ծավալապաշտական հարձակումները և աշխարհաքաղաքական մարտահրավերները։
Թողնել պատասխան