ԿԽՄԿ-ի մեկ բեռնատար հատել է Ակնան. ադրբեջանական ԶԼՄ

ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) 1 բեռնատար և 2 մարդատար ավտոմեքենա առանց խոչընդոտների անցել է Ակնայով և հասել Ասկերան։ Այդ մասին հանտնում են ադրբեջանական ԶԼՄ-ներըէ հավելելով, որ մեքենաները շարժվում են դեպի Ստեփանակերտ։

«ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հումանիտար բեռը Լաչին [Բերձոր] ճանապարհի հետ միասին կհասցվեն նաև Աղդամ [Ակնա]-Խանքենդի [Ստեփանակերտ] ճանապարհով», — նշում է աղբյուրը։

Զուգահեռաբար կադրեր են հրապարակվել Հակարի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետից, որտեղ զննվում է ԿԽՄԿ-ին պատկանող 1 բեռնատար` Ստեփանակերտ ճանապարհվելու համար։

Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով՝ բեռները ներառում են ալյուր և դեղորայք։

Դիտումների քանակը: 4007
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին