Կողմերն անդրադարձել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին

ՀՀ ԱՀ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Համաձայն աղբյուրի ՀՀ նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում երեկ տեղի ունեցած խորհրդակցությունը, որը նվիրված է եղել Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիներին:

Կողմերն անդրադարձել են ներքին և արտաքին քաղաքական հարցերին, արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի անվտանգ ու կայուն ապագային միտված ծրագրերին, Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, անվտանգության խնդիրներին և մի շարք այլ հարցերին:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը, հետևապես այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է:

Դիտումների քանակը: 3930
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին