Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- հավելել է ռազմական գերատեսչությունը։

Տեղեկացնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ ապրիլի 30-ին ժամը 20։55-ի սահմաններում հայկական զինված ուժերը Քարվաճառի ուղղութհամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանը։

Դիտումների քանակը: 3825
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին