Կորնթոսի քաղաքապետը չեղարկել է Շուշիի հետ համագործակցության պայմանագիրը

Փաստաթուղթ

Հունաստանում, Ալբանիայում և Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով Կորնթոսի քաղաքապետի հայտարարությանը:

«Ի պատասխան բազմաթիվ բողոքների առ այն, որ Հարավային Կորեայում իբրև թե «ադրբեջանական» ներկայացվող Շուշին կնքել է համագործակցության պայմանագրեր մի շարք քաղաքների, այդ թվում հունական Կորնթոս քաղաքի հետ, վերջինիս քաղաքապետն է արձագանքել»,- գրում է Մկրտչյանը:

«Ես միանշանակ ձեզ հավաստիացնում եմ, որ չեմ պատրաստվում ստորագրել, կամ անգամ Կորնթոսի քաղաքային խորհրդում քննարկման դնել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը: Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը»,֊ նշված է Կորնթոսի քաղաքապետի պատասխան նամակում։

Կորնթոսի քաղաքապետը չեղարկել է Շուշիի հետ համագործակցության պայմանագիրը

Դիտումների քանակը: 3962
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին