Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանում հավաքվել է 1 093 409 645 դրամ

35738_04_dram_M

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի մարտի 17-ին բացված 900005001947 գանձապետական ​​հաշվեհամարին՝

«Ֆինանսական աջակցություն պետությանը ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից` կորոնավիրուսային վարակի տարածումը (COVID-19) կանխելու և հաղթահարելու համար », 2020 թվականի մայիսի 22-ի դրությամբ, ստացել է 1 միլիարդ 93 միլիոն 409 հազար 645,25 դրամ։

Դրամական փոխանցումների ընդհանուր թիվը 4295 է:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Կառավարության մամուլի ծառայությունից:

Դիտումների քանակը: 4446
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին