Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ես կարող եմ հաստատել, որ նրանք իսկապես խոսել են հեռախոսով։ Եվ դուք գիտեք, որ նրանք վաղուց լավ հարաբերություններ ունեն և բավականին հաճախ են շփվում»,– շեշտել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել կամ հերքել տեղեկությունն այն մասին, որ Քոչարյանն անցյալ շաբաթ շփվել է Պուտինի հետ, երբ «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում է գտնվել։
Հիշեցնենք` Քոչարյանը ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։
Տեղեկություններ կան, որ Քոչարյանն ու Պուտինը մոտ 1 ժամ տևած հեռավար հանդիպմանը քննարկել են Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի, կայանալիք ընտրությունների, Արցախում տիրող իրավիճակի և անվտանգության հարցերը:
Թողնել պատասխան