Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները: Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հանդիպել են Հռոմում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը` կողմերն անդրադարձել են Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով», — նշված է գերատեսրության տարածած հաղորդագրության մեջ։

Տեղեկացնենք, որ «3+3» ձևաչափը առաջարկվել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից՝ տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային խնդիրները լուծելու համար, որտեղ, ըստ առաջարկի, կներառվեն նաև Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը և Իրանը։ Ռուսաստանը և Իրանը հավանություն են տվել ձևաչափին, սակայն Հայաստանը և Վրաստանը դեռևս պաշտոնական արձագանք չեն տվել։ Ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Հայաստանը դեռ դիրքորոշում չունի այդ ձևաչափի վերաբերյալ։

Թեև «3+3» հարթակի մասին շուրջ մեկ տարի խոսվում է, սակայն, մինչ այս պահը հարթակի վերաբերյալ հստակ գործիքակազմ չի ներկայացվել։

Դիտումների քանակը: 4065
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին