Մոլորված պատանիները գտնվել են

251190881_958925484834699_4030590961343288684_n

Արցախ Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 16-ամյա Կ.Ս–ն և 17-ամյա Ա.Պ–ն գտնվել են։ Այդ մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Այն, որ տղաները մոլորվել են ԱՀ ԱԻՊԾ-ին հայտնել են հոկտեմբերի 31-ին` ժամը 20։09-ին։

«Նախնական տվյալներով` նրանք մոլորվել էին Խնածախ գյուղին հարող անտառածածկ տարածքում: Վերջիններս մարզիկներ են, ովքեր վազքով անցել են արտամիջյան ճանապարհը, այնուհետև մառախուղի պատճառով կորցրել տեղանքի կողմնորոշումը: Որոնողական աշխատանքներ են կատարել ԱԻ ծառայության և ոստիկանության աշխատակիցները»,– նշված է ԱԻՊԾ–ի տարածած հաղորդագրությունում։

Աղբյուրը նշում է, որ տղաների հետ ժամանակ առ ժամանակ բջջային կապ հնարավոր է եղել հաստատել, սակայն մթության ու մառախուղի պատճառով նրանք չեն կարողացել իրենց գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն տրամադրել:

ԱԻ պետական ծառայության աշխատակիցներն ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացրել աշխարհագրորեն բարդ ռելիեֆային գոտիներում, սակայն գիշերն աշխատանքներն արդյունք չեն տվել:

Շուրջ 15 ժամ տևած որոնումներից հետո՝ նոյեմբերի 1-ին` ժամը 13:25-ին, տղաները գտնվել են և տեղափոխվել Ստեփանակերտ: Համաձայն աղբյուրի տղաների առողջությանը վտանգ չի սպառնում:

Դիտումների քանակը: 4429
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին