Լավրովը անհրաժեշտ է համարում, որ Արցախում տեղակայվեն խաղաղապահներ

Սերգեյ Լավրով

Հայկական զինված ուժերի հեռացումը Ադրբեջանի կողմից պահանջվող շրջաններից պետք է ուղեկցվի անվտանգության երաշխիքներով, Հայաստանի ու Ղարաբաղի միջև հուսալի միջանցքով, իսկ վերջնական կարգավիճակի հարցը պետք է որոշվի դրանից հետո։ Նման կարծիք հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռադիոընկերությունների հետ այսօրվա հարցազրույցում։
Նրա խոսքով` խաղաղապահները Ղարաբաղում տեղեկայելը կորոշվի բանակցությունների շրջանակում, իսկ ռազմական դիտորդներն այնտեղ արդեն իսկ կան։

Խաղաղապահները պետք է վերահսկեն հրադադարի ռեժիմի պահպանումը Լեռնային Ղարաբաղում, ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Անհրաժեշտ է տեղակայել խաղաղապահների, որոնք կերաշխավորեն, որպեսզի չսկսվեն մարտական գործողությունները»,- ասել է Լավրովը։ Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում, բայց որոշումը Բաքվինն ու Երևանինն է, հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Դրան զուգահեռ, պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր կապերը սկսեն գործել։ Իսկ հարցի կարգավորման երկրորդ փուլում, ըստ Լավրովի, Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի որոշումն է։

Դիտումների քանակը: 4547
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին