Լեմկինի ինստիտուտն Արցախում իրավիճակի վերաբերյալ ծավալուն զեկույց է հրապարակել

Screenshot_20230906-153008_Chrome

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը 126 էջանոց զեկույց է հրապարակել Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ինստիտուտի թվիթերյան [X] միկրոբլոգից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զեկույցի նախագծի հրապարակումը պայմանավորված է շրջափակման ծանր հանգամանքներով և Արցախի և Հայաստանի սահմաններում Ադրբեջանի ռազմական կուտակումներով։

«Մենք խորապես մտահոգված ենք այն ամենով, ինչ ներկայումս տեղի է ունենում, և կարծում ենք, որ դա ցեղասպանություն է։ Միջազգային աշխարհը շատ բան կարող է անել Հայոց Երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար, սակայն այն պետք է գործի համարձակ և արագ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լեմկինի ինստիտուտն Արցախում իրավիճակի վերաբերյալ ծավալուն զեկույց է հրապարակել

Դիտումների քանակը: 3963
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին