Մայիսի 9-ին ՀՀ Սիսիան քաղաքում մեկնարկած խաղում Լեռնային Արցախ ֆուտբոլային ակումբի թիմը 2021-2022 Առաջին խմբի առաջնությունյան գրանցել է հերթական հաղթանակը։ Ակումբի պաշտոնական էջը հայտնել էր, որ թիմի հաղթանակի դեպքում «Լեռնային Արցախը» վաղաժամկետ կհռչակվի Առաջին խմբի չեմպիոն:
Խաղն ավարտվել է 4 — 1 հաշվով։ Առաջին գոլը Գանձասարի դարպասներում հայտնվեց խաղի 8-րդ րոպեին Մատարր Բադժիի կողմից, իսկ երկրորդ գոլի հեղինակը Մարատ Կարապետյանն էր՝ խաղի 15-րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսին խաղի 76-րդ և 84-րդ րոպեներին գոլերի հեղինակ դարձավ Արսեն Հովհաննիսյանը։
Թողնել պատասխան