Լեռնային Արցախը տոնում է հաղթանակ

Screenshot_20220806-213136_Chrome

Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լեռնային Արցախը» հանդիպել է «Նոային» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել։ Սա թիմի առաջին հաղթանակն էր Հայաստանի Բարձրագույն խմբում։

«Լեռնային Արցախի» ֆուտբոլիստների գնդակը մրցակիցների դարպասներում է հայտնվել խաղի 89-րդ րոպեին։ Պրեմիեր Լիգայում առաջին գոլի իրականացնողը Մարվին Պերեան է։

Լեռնային Արցախը տոնում է հաղթանակ

Այս հաղթանակի շնորհիվ «Լեռնային Արցախը» առաջին 3 միավորն է վաստակում և զբաղեցնում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Նոան» երկու խաղից հետո ոչ մի միավոր չունի իր ակտիվում և վերջին՝ 10-րդ տեղում է գտնվում։

Դիտումների քանակը: 4194
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին