Լիոնում քննարկվել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հարցը

Armenia-France

Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին, Լիոն մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարին և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պրեֆեկտ Պասկալ Մայոսին։ Այդ մասին հաղորդում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատա մամուլի ծառայությունը։

Հանդիպումների ընթացքում դեսպանը հանգամանալից ներկայացրեց Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ջիհադիստների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ավերիչ պատերազմի հետևանքները և ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները։ Այդ համատեքստում նա մտահոգություն հայտնեց վերջին ամիսներին Ֆրանսիայի տարածքում հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հասցեին թուրքական ազգայնական կազմակերպությունների կողմից հնչեցված հրապարակային սպառնալիքների կապակցությամբ։

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Լիոն քաղաքի և Լիոն մետրոպոլի կողմից պատերազմի, ինչպես նաև համաճարակի հետևանքների վերացման նպատակով Հայաստանին ու Արցախին տրամադրված հումանիտար օգնության համար։

Դիտումների քանակը: 4335
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին