Լրագրողների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին ապահովել լրագրողների ազատ տեղաշարժը Արցախում։ Այդ մասին կառույցը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջից։
«Երեկ Էնթոնի Բելլանջերի (Բրյուսել) և Մուշֆիք Ալասգարլիի (Ադրբեջան) հետ փորձեցինք հասնել Ստեփանակերտ, քաղաք, որը միջազգայնորեն ճանաչված է Ադրբեջանի մաս, բայց հիմնականում բնակեցված է էթնիկ հայերով։ Մեզ խանգարեց ադրբեջանական բանակը՝ ռուսական անցակետից ընդամենը 100 մետր հեռավորության վրա»,- ասված է ֆեդերացիայի գրառման մեջ:
Թողնել պատասխան