Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաները դիմել են Ադրբեջանին ապահովել լրագրողների ազատ տեղաշարժն Արցախում

Լրագրող

Լրագրողների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին ապահովել լրագրողների ազատ տեղաշարժը Արցախում։ Այդ մասին կառույցը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջից։

«Երեկ Էնթոնի Բելլանջերի (Բրյուսել) և Մուշֆիք Ալասգարլիի (Ադրբեջան) հետ փորձեցինք հասնել Ստեփանակերտ, քաղաք, որը միջազգայնորեն ճանաչված է Ադրբեջանի մաս, բայց հիմնականում բնակեցված է էթնիկ հայերով։ Մեզ խանգարեց ադրբեջանական բանակը՝ ռուսական անցակետից ընդամենը 100 մետր հեռավորության վրա»,- ասված է ֆեդերացիայի գրառման մեջ:

Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաները դիմել են Ադրբեջանին ապահովել լրագրողների ազատ տեղաշարժն Արցախում

Դիտումների քանակը: 3801
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին