Լյովա Գևորգյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Լ.Գ

Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ազատ ոճային 125կգ Լյովա Գևորգյանը եզրափակչում պայքարում էր ադրբեջանցու հետ։

Գևորգյանը 11:0 հաշվով ջախջախեց մրցակցին՝ նվաճելով ոսկե մեդալը։

Հիշեցնենք՝ Դորտմունդում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն արդեն երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ է նվաճել. 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը եզրափակչում ուժերը չափել է Ռուսաստանի ներկայացուցիչ Խունկերովի հետ ու պարտվել 2-8 հաշվով՝ արժանանալով արծաթե մեդալին, 61կգ Լևիկ Միքայելյանը եզրափակչում պարտվել է ադրբեջանցուն ու նվաճել արծաթե մեդալ, իսկ 70կգ քաշային կարգում Նարեկ Հարությունյանը չափազանց լարված պայքարում 7-6 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Դ. Պացինաշվիլին ու նվաճել բրոնզե մեդալ, բրոնզ է նվաճել նաև 92կգ Սերգեյ Սարգսյանը։

Այդպիսով, Հայաստանի հավաքականը նվաճեց 5 մեդալ` 1 ոսկե, 2-ական արծաթե և բրոնզե: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Դիտումների քանակը: 4274
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին