Նոյեմբերի 30-ին երկրային կյանքին հրաժեշտ է տվել սիրված երգիչ , ԱՀ վաստակավոր արտիստ Վլադիմիր Օվչյանը:
Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակիցները և նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն իրենց ափսոսանքն ու ցավակցությունն են հայտնում Վլադիմիր Օվչյանի հարազատներին, մտերիմներին և ընկերներին:
Վլադիմիր Օվչյանը ծնվել է 1948թ. մայիսի 17-ին Ստեփանակերտ քաղաքում, արվեստագետների ընտանիքում:
 1953-1963 թթ. սովորել է Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 դպրոցում:
 1966 թվականին ընդունվել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի երգեցողության բաժինը և 1972 թվականին ավարտել այն:
 1968-1970 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում:
 1970 թվականին աշխատանքի է ընդունվել «Ղարաբաղ» պետական էստրադային նվագախմբում, որպես մենակատար երգիչ:
 1980-1986 թթ. ընդունվել է աշխատանքի Լեռնային Ղարաբաղի երգի-պարի պետական համույթում, որպես մենակատար երգիչ: Համույթի կազմում ունեցել է բազմաթիվ հյուրախաղեր ինչպես Լեռնային Ղարաբաղի բնակավայրերում,այնպես էլ Խորհրդային Միության մի շարք քաղաքներում:
 1991-1999 թթ. աշխատել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, որպես ձայնի մշակման դասատու և իլյուստրատոր:
 2000-2002 թթ. աշխատել է «Մենք ենք, մեր սարերը» տարեցների պետական համույթում, որպես երգիչ:
 2015 թվականից աշխատում էր «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթում, որպես 1-ին կարգի երգիչ:
 Արցախյան պատերազմի տարիներին տարբեր համույթների կազմում Վ. Օվչյանը հանդես է եկել ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում:
 Երկար տարիներ մեծագույն նվիրումով հանդես գալով տարբեր բեմահարթակներում, Վ. Օվչյանն իր յուրօրինակ կատարումներով մշտապես արժանացել է հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
 2019 թվականին Վ. Օվչյանին շնորհվել է ԱՀ վաստակավոր արտիստի կոչում:


 
  
  
  
 
Թողնել պատասխան