Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհավորել է գրադարանավարներին տոնի առթիվ

72362677_1239383229600224_6156523808485277696_n

ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհավորել է գրադարանավարներին տոնի առթիվ.

<<Գրադարան հաճախելը մշակույթ է, գիրքն ու ընթերցանությունը սիրելու, սեփական և ուրիշների անցյալն ու ներկան ճանաչելու մշակույթ։ Գրադարանը հաճախելը դաստիարակություն է ու բովանդակալից ժամանցի հրաշալի միջոց։ Իսկ գրադարանավարն այդ մշակույթի կարևորագույն դերակատարն է։
Մեր գրադարանավարները պատվով են կատարում իրենց գործը և չնայած գրադարանների անշուք պայմաններին՝ անում են ամեն բան՝ ամուր պահելու գրադարան֊ընթերցող կապը։
Սիրելի գրադարանավարներ, շնորհավորում եմ ձեր մասնագիտական օրը։ Մաղթում եմ հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում։ Թող գրադարան հաճախողների թիվը օրեցօր ավելանա, գրադարանն էլ դառնա իսկական հանրային մշակութային միջավայր՝ բոլոր առումներով։ Մենք պետք է փորձենք գնալ այս ճանապարհով>>:

Դիտումների քանակը: 4377
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին