Մահացել է ևս 2 անձ: Սեպտեմբերի 17-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 295-ով` հասնելով 46671-ի

Սեպտեմբերի 17-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 295-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46671-ի:

Մահացել է ևս 2 անձ: Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 16-ին ապաքինվողների թիվը՝ 128-ն է: Ընդանուր առմամբ կորոնավիրուսից, առ այսօր գրանցվել է 925 մահվան դեպք:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 345 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 27-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են, 6-ը արտերկրից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 4-ը Ռուսաստանի Դաշնությունից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 169-ը Ստեփանակերտի բնակիչներ, 4-ը վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ, 25-ը Հադրութի շրջանի քաղաքացիներ, 1-ը Չարեքտարի համայնքի քաղաքացի, 14-ը Մարտակերտ քաղաքի բնակիչ,  10-ը Մարտակերտի շրջանի (Գետավան, Չափար) քաղաքացիներ, 4 Մարտունի քաղաքի բնակիչ, 3-ը Շուշիի շրջանի բնակիչներ, 4-ը Շուշի քաղաքի բնակիչ, 4-ը Ասկերան քաղաքի բնակիչներ, 12 -ը Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակիչներ, 3-ը Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչներ, 1-ը Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ, 1-ը Ճարտար քաղաքի բնակիչ, 1-ը Բերձոր քաղաքի բնակիչ, 9-ը  Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի բնակիչներ, 3-ը Իվանյան համայնքից, 1-ը Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 1-ը Ասկերա նի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ, 1-ը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի բնակիչ և 18-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 301 քաղաքացի:

Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:

Դիտումների քանակը: 9168
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan