Ադրբեջանի սադրանքի հետևանքով զինծառայող է զոհվել

զինվոր

Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկության պայմանագրային զինծառայող է զոհվել:

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրումների համաձայն վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին:

«Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ:

Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը», — ասված է հաղորդագրության մեջ։

«Ստեղծված իրավիճակի և սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», — հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ավելի ուշ Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ (սպանությունը` անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 13-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը) կետերով հարուցվել է քրեական գործ:

Դիտումների քանակը: 4566
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին