Մահվան ելքով ՃՏՊ` Մարտակերտի շրջանում

Ճտպ

Օգոստոսի 27-ին հայտնի դարձավ, որ Մարտակերտ քաղաքի «Քեմքեշ» կոչվող տեղամասում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել` մահվան ելքով: Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Պարզվել է, որ ժամը 10:25-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի 18-ամյա բնակիչ Է. Օ.-ն վարելով «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենան, Դրմբոն-Մարտակերտ ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվել»,- հայտնում են ոստիկանությունից։

Պատահարի հետևանքով ուղևոր` Մարտակերտ քաղաքի 16-ամյա բնակիչ Ա.Խ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»։

Աղբյուրը նաև հավելում է, որ վթարի նախնական պատճառ է հանդիսացել` արագության գերազանցումը:

Դիտումների քանակը: 3844
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին