Մահվան ելքով ՃՏՊ` Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհին

ՃՏՊ

Հոկտեմբերի 25-ին Մարտունու շրջանի «Խաներ» կոչվող տեղանքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ ՃՏՊ-ն տեղի է ունեցեմ ժամը 20:50-ի սահմաններում, Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Նորշեն գյուղի 30-ամյա բնակիչ Գ.Ս.-ն վարելով «Օպել վեկտրա» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհից դեպի ձախ` բախվել հողաթմբին և գլորվելով հայտնվել ճանապարհին, ինչի հետևանքով Գ. Ս.-ն տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Բերդաշեն համայնքի 23-ամյա Ա.Ա.-ն` անգիտակից վիճակում տեղափոխվել է «Մարտունու շրջանային բուժմիավորում» ՓԲԸ, այնտեղից էլ Հանրապետական ԲԿ»,- նշում է աղբյուրը:

Դեպքի կապակցությամբ ԱՀ քնչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և վարույթ ընդունված քրեական գործով իրականացվում են անհետաձելի քննչական և դատավարական գործողություններ պատահարի պատճառներն ու պայմանները պարզելու ուղղությամբ։

Դիտումների քանակը: 3988
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին