ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ՎԹԱՐ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ- ԳՈՐԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ

68707496_874216612944884_2152955492169678848_n

Ս.թ.օգոստոսի 18-ին ժամը 15:35-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ա.Ռ-ն՝ վարելով «Միտսուբիշի կանտեռ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան,

Ստեփանակերտ – Գորիս ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին, աջ շրջադարձի ժամանակ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հանդիպակաց ուղղությունից երթևեկող, ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1989թ. ծնված Վ.Ս-ի կողմից վարած «Կամազ 5511» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով Երևան քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ա.Ռ-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ, վերջինիս որդիներ՝ 1996թ.ծնված Է.Ռ-ն և 2009թ.ծնված Դ.Ռ-ն, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Միտսուբիշի կանտեռ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը։
Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն:

Դիտումների քանակը: 4801
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին