ՄԱԿ-ի դատարանը Բաքվից պահանջել է դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը

20211207_224631

Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը։

«ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դատարանը նույն պահանջն է ներկայացրել նաև Հայաստանին և կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է իրավիճակի վատթարացման հանգեցնել։

Սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:

Իր հայցում Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին և այլ պահված անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։ Մինչ այդ Ադրբեջանը պետք է նրանց հետ վարվի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի պարտավորությունների շրջանակում։

Ադրբեջանը պետք է զերծ մնա հայերի նկատմամբ ազգային հողի վրա ատելություն սերմանող արտահայտություններից, այդ թվում՝ դադարեցնի այսպես կոչված «ռազմական ավարների պուրակի» գործողությունը։ Բաքուն պետք է ապահովի հայերի կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ (վանքեր, հուշարձաններ և այլն) այցելելու հնարավորությունը, ինչպես նաև իրական միջոցներ ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:

Բաքուն էլ սեպտեմբերի 24-ին հայց է ներկայացրել, որում պնդում է, թե իբր Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է իրականացրել և իրականացնում ադրբեջանցիների դեմ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ևս այդ մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում` նշելով, որ Հաագայում գտնվող ՄԱԿ-ի միջազգային դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջած գրեթե բոլոր ժամանակավոր միջոցները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։

Դիտումների քանակը: 4088
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին