Բողոքի ցույց ի պատասխան Ալեն Սիմոնյանի արտահայտության

20211207_195824

ՀՀ Կառավարության դիմաց կրկին բողոքի ցույց է։ Անհայտ կորած զինծառայողների հարազատների փողոց դուրս գալու պատճառն այս անգամ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ համացանցում հայտնված տեսանյութն է։

Ակցիայի մասնակիցները պահանջում են իշխանություններից նախ վերադարձնել գերիներին, կատարել հետաքննություն և, եթե իսկապես ապացուցվի, որ նրանցից որոշները դասալիքներ են, ապա միայն այդ դեպքում պատժի ենթարկել նրանց օրենքի ողջ խստությամբ, իսկ մինչ այդ զերծ մնալ անհիմն, վիրավորող և զրպարտող արտահայտություններից։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում մի տեսանյութ էր հրապարակվել, որտեղ Ալեն Սիմոնյանն աղմկահարույց հայտարարություն է անում գերիների մասին։

«Մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, սակայն այդ գերիներին ես համարում եմ, որ արդեն իրենք չկան։ Երբ տեռորիստն ինքնաթիռ է վերցնում, Իսրայելը չի բանակցում տեռորիստի հետ, խփում է այդ ինքնաթիռը»,–ասում է Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով` դրանք այն մարդիկ են, որոնք զենքը վայր են դրել, փախել և մոլորվել։

«Ես սա բարձր չեմ կարող ասել։ Գերիների ծնողներն էլ գիտեն, որ այդ մարդիկ դասալքություն են արել` իրենք զենքը դրել և փախել են` հայտնվելով գերության մեջ»,– նշել է Սիմոնյանը։

Դիտումների քանակը: 4055
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին