Իրանի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ խորհրդակցությունների համար

Без названия

Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովն ու Ալի Բաղերին։ Կողմերը քննարկվել են Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Վիեննայի բանակցությունների վերջին իրադարձությունները։

Հայտնի է, որ դեռևս դեկտեմբերի 3-ին Վիեննայի բանակցություններն ընդհատվել են, եվրոպացի մասնակիցները` լրացուցիչ խորհրդակցությունների համար, վերադարձել են իրենց երկրները։

Տեղեկացնենք, որ դիվանագիտական ձախողման պատասխանատվությունը Արևմուտքը դնում է Թեհրանի վրա։

Հիշեցնենք, որ Իրանը 2015 թվականին գերտերությունների հետ կնքել էր պայմանագիրը, համաձայն որի իրանական կողմը պետք է սառեցներ միջուկային ակտիվությունը` հատկապես ուրանի հարստացումը: Գերտերություններն, իրենց հերթին, պետք է աստիճանաբար հրաժարվեին տնտեսական պատժամիջոցներից, ինչը Թեհրանին կընձեռեր աշխարհի հետ առևտուր անելու և սոցիալ-տնտեսական կացությունը բարելավելու հնարավորություն:

Սակայն 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Միացյալ Նահանգների մասնակցությունը պայմանագրին, ասելով, թե Իրանը պայմանագիրն օգտագործում է ժամանակ ձգելու և ատոմային ռումբ ստեղծելու համար, սակայն Ջո Բայդենը` իշխանության գալով, հայտարարել է, որ նպատակահարմար է վերականգնել պայմանագիրը:

Դիտումների քանակը: 4029
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին