Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այդ մասին հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։
Շահիդը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։ Հուշամատյանում Աբդուլա Շահիդը գրել է, որ հուզված է թանգարան այցելությունից և շատ շնորհակալ է ջերմ ընդունելության համար։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի հուլիսի 26-29-ը:
Թողնել պատասխան