ԱՄՆ-ում ստեղծվել է հայ մարզիկներին համախմբելու նպատակով հիմնադրամ

հիմնադրամ

Աշխարհասփյուռ հայ մարզիկներին համախմբելու նպատակով Ռոման Մուրադյանի նախաձեռնությամբ 2021 թվականին ԱՄՆ-ում ստեղծվել է «Մուրադյան և ընկերներ» հիմնադրամը։ Այդ մասին հաղորդում է politik.am լրատվական կայքը՝ հավելելով, որ հիմնադրամի կարևորագույն նպատակներից է հայրենիքում բարձրացնել համաշխարհային ճանաչում ունեցող հայ մարզիկների ճանաչելիությունը ու նպաստել նրանց հեղինակության և համբավի տարածմանը:

«Ուզում ենք, որ մյուս մրցումներին ավելի շատ հայերով ներկա լինենք, ավելի ոգևորենք, տղերքն էլ ավելի պատրաստակամ լինեն, որ կարողանան մեր Հայաստանի դրոշը բարձրացնեն, մենք էլ մեզ լավ զգանք, ուրախանանք»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ռոման Մուրադյանը։

Մուրադյանը նաև հավելել է, որ հիմնադրամի կողմից կրթաթոշակներ են սահմանվել օլիմպիական խաղերի չեմպիոններ Ալբերտ Ազարյանի, Արմեն Նազարյանի, Արթուր Ալեքսանյանի, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի, ՀՀ վաստակավոր մարզիչ Յուրի Բաբայանի, ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանի, IBF վարկածով բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անուններով։ Բացի այդ, բարձր ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցող ուսանողների համար սահմանվել են անվանական կրթաթոշակներ։

Մուրադյանի խոսքերով հիմնադրամի կարևորագույն նպատակներից է նաև՝ աջակցել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Այս տարի ԱՄՆ-ում «Մուրադյան և ընկերներ» հիմնադրամի նախագահ Ռոման Մուրադյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մեծարման երեկո, որի շրջանակում անվանական հուշամեդալներ, սերտիֆիկատներ և դրամական պարգևներ հանձնվեցին մարզիկներ՝ Մալխաս Ամոյանին, Ազատ Հովհաննիսյանին, Էրիկ Պետրոսյանին, Գուրգեն Հովհաննիսյանին, Մակսիմ Մանուկյանին և Վալոդյա Ֆրանգուլյանին։ Երեկոյին ներկա էին մարզաշխարհի տարբեր ներկայացուցիչներ, հիմնադրամի գործունեության աջակիցներ և ընկերներ:

Ռոման Մուրադյանը կարևորում է հիմնադրամի կողմից խրախուսական գործողությունների, պարգևներ և կրթաթոշակների հանձնման շարունակականությունը, քանի որ դա կարևոր քայլ է դեպի «Ազատ Հովհաննիսյանի» հիմնադրամի նպատակների իրականացում։

Դիտումների քանակը: 4177
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին