ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) օգնության նոր ծրագիր է մեկնարկել` որակելով այն հրատապ։ Ծրագրի նպակն է օգնել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Այս մասին հաղորդել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշված է, որ ծրագիրը իրականացվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։
Աջակցությունը տրամադրվելու է, մասնավորապես, գյուղատնտեսական նշանակության ապրանքների միջոցով, ինչպիսիք են՝ անասնակերը, սարքավորումները և տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարաններ կառուցելու նյութերը:
«Ծրագիրը կարևոր է, քանզի ընձեռում է արագ արձագանքման հնարավորություն, սակայն առաջիկա գյուղատնտեսական սեզոնի համար ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ»,- նշել է ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:
Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքների կողմից Հայաստան են տեղափոխվել, ըստ տարբեր հաշվարկների, 12 000-ից մինչև 55 000 կով և 60 000-ից մինչև 90 000 մանր եղջերավոր կենդանիներ:
Բարև Ձեզ,մենք խնդրանքով դիմում ենք Ձեզ, որպեսզի մեզ օգնեք։Իմ սկեսուր սկեսրայրս եկել են Քաշաթաղի շրջանի Ուռեկան Գյուղից,գիշերով փախել եկել են իրենց հետ չհասցնելով ոչինչ վերցնել,ամեն ինչ թողել են թուրքին։Խնդրում ենք եթե կարող եք օգնեք,շատ շնորհակալ կլինենք։Իրենք հիմա ապրում են Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում, որը նույն պես սահմանամերձ է։