Հրապարակվել է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցը։
Համաձայն զեկույցի Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 153-րդ տեղը։ 2020-ին նույն զեկույցում Թուրքիան զբաղեցրել էր 154-րդ տեղը, 2017-ին՝ 155-րդ, 2018 և 2019 թթ. 157-րդ հորիզոնականը։
Թուրքիայում ավելացել է գրաքննությունը հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ, իսկ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում կիրառվող սահմանափակումների առկայությամբ ավելի է վտանգվում մամուլի վիճակը։
Ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Նորվեգիան, 2-րդը՝ Ֆինլանդիան, իսկ 3-րդը՝ Դանիան։ Այդ երկրներում մամուլի ազատությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ Հայաստանը զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 167-րդ։ Վերջին՝ 180-րդ տեղում հանգրվանել է Հյուսիսային Կորեան։
Թողնել պատասխան