Մանվել Գրիգորյանը համաձայն է վերցնել իր վրա պատասխանատվությունը՝ նախատեսված իր հարազատներին վերագրվող գործերի համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարնը դեկտեմբերի 11-ին քննեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը։

Պաշտպանող կողմը առաջարկում է գրավ կիրառել 20 մլն․դրամ։ Կալանավրվելուց հետո՝ պատգամավոր Մանվել Գրիգորյանն առաջին անգամ դատարան եկավ և ներկա գտնվեց դատական նիստին, սակայն փաստաբանը լրագրողների հետ բրիֆինգի ընթացքում հայտնեց, թե Մանվել Գրիգորյանը ցնկություն չուներ մասնակցելու դատավորի կանխակալ վերաբերմունքի պատճառով։

«Իմ կարծիքով՝ հնարավոր է, որ դատավոր Մարինե Մելքոնյանի վրա ճնշում գործադրվի վարույթ իրականացնող մարմնի կողմից կամ այլ պաշտոնատար անձանց կողմից»,- ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբանը։

Պետք է նշել, որ նիստի ընթացքում պատգամավորի առողջական վիճակը վատացել է և նրա համար «Շտապօգնություն» են կանչել։ Բժշկական օգնություն ստանալուց հետո Մանվել Գրիգորյանը ի վիճակի է եղել շարունակել ներկա գտնվել նիստին, և առավել ևս նա հայտարարել է, որ չնայած նրան, որ ինքն իրեն մեղավոր չի համարում, սակայն համաձայն է ընդունունել նաև այն պատասխանատվությունը, որը նախատեսված է նրա հարազատներին և ընկերներին վերագրվող գործերի համար:

 

aysor.am

Դիտումների քանակը: 5340
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին