Ռուսական ակումբներում խաղացող հայ ֆուտբոլիստները ցանկանու՞մ են խաղալ Հայաստանում

Armenia's national football team players

Երեկ հայտնի է դարձել, որ Եվրասիական տնտեսական միության դատարանը որոշում է ընդունել այն մասին, որ հայ ֆուտբոլիստները ԵԱՏՄ երկներում այլևս լեգիոներ չեն համարելու։

Ինչպե՞ս կազդի այս որոշումը հայկական ֆուտբոլի վրա։ Անկասկած առաջին հերթին խոսքը գնում է Հայաստանի հավաքականի մասին։ Ինչպես հայտնի է Ռուսաստանի լիգաներում քիչ չեն հանդես խաղում հայերը և հայ ծագում ունեցող ռուսաստանյան ֆուտբոլիստները։

Տվյալ պահին Հայաստանի հավաքականը գտնվում է սերունդների փոփոխման շեմին և թիմին անհրաժեշտ են թարմ ուժեր, այսինքն նոր տաղանդներ։ Այսօրվա դրությամբ Ռուսաստանյան պրեմյեր-լիգայում կան 2 ֆուտբոլիստ որոնք ներկայացնում են Հայաստանի հավաքականը, դա Հարոյանն է (Ուրալ) և Սարկիսովը( Ենիսեյ)։ Բայց կան նաև բազմաթիվ հայ ֆուտբոլիստները, որոնք խաղում են ՌՖՊԼ-ի և ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։

ՀՖՖ-ն ժամանակին հրավիրում էր Թումասյանին և Յուրրենկոյին ազգային հավաքականում խաղալու, որոնք այսպես էլ պարզ պատասխան չեն տվել, ինչպես նաև հղում էին անում ՌՖՊԼ-ի կողմից լեգիոներների համար հայտարարված սահմանափակման մասին։

Ինչպիսի՞ն կլինի իրավիճակը հայ ֆուտբոլիստների համար այս լիմիտը չեղյալ հայտարարելուց հետո։ Օրերս «Սովետական Սպորտի» հետ հարցազրույցում կազանյան Ռուբինի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատասխանելով այս հարցին, թե ո՞ր հավաքականում ցանկանում է հանդես գալ, ասել է որ նրա համար դա պրովոկացիոն հարցը և նրան արդեն հրավիրում էին Հայաստանի հավաքական, բայց նա չի շտապում որոշում ընդունել։ Պետք է նշել, որ նա արդեն 26  տարեկան է , իսկ ֆուտբոլի համար դա  հասուն տարիք է։

Կարելի է նաև նշել Արշակ Կորյանին, որը հանդիասանում է մոսկովյան Լոկոմոտիվի սան և նույնպես ունի երկքաղաքացիություն, սակայն Հայաստանի հավաքականի կազմում տվյալ ֆուտբոլիստին մենք նույնպես չենք տեսել։

Հայաստանի հավաքականի համար սփուրքից խաղացողների հրավիրելը, դա ազգային հավաքականի ուժեղացման քաղաքականության անքաքտելի մասն է, քանի որ Հայաստանի ֆուտբոլը ինվեստիացիաների և մեծ ներդրումների կարիք ունի և իր տաղանդների զարգացում։

Հետաքրքիր է, որ այսպիսի ֆուտբոլիստները, ինչպիսիք են Նորբերտո Բրիասկո Բալեկյանը (Հուրական, Արգենտինա) և Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատ (Բոյակա Չիկո, Կոլումբիա) օվկիանոս են անցնում, Հայաստանի հավաքականի կազմում խաղալու համար։

Դեռևս կան շատ ֆուտբոլիստներ, որոնք միացել են հավաքականին Եվրոպայից և Ամերիկայից։ Իվան Յագան, Գաել Անդոնյան, Անդրե Չալիզիր, Արաս Օզբիլիս, Յուրա Մովսիսյան։

Նույնպես հայտնի է , որ ՀՖՖ-ն բանակցությունները վարում Լոս-Անջելեսի ուրուգվայահայ կիսապաշտպան Դիեգո Ռոսի Մարաշլյանի հետ, Հայաստանի հավաքականին նրա միանալու մասին։ Ինչ արդյունք կլինի դրանից, ցույց կտա ժամանակը։

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի խաղերը մեծ հիաստափություն են առաջացել երկրպագուների մոտ․ անկայուն խաղ, կրախ պարտությունը Ջիբրալտարից և ոչ ոքի Լիխտենշտեյնի հետ և թիմի առաջնորդների թույլ խաղը։ Տվյալ պահին թիմը մարզում է Արմեն Գյուլբուդաղյանցը, սակայն հայ երկրպագուների մեծամասնության կարծիքի համաձայն, հավաքականին անհրաժեշտ է եվրոպական մակարդակ ունեցող մազիչը։ Թեկնածուներից մեկը կարող է լինեն Միշել Դեր- Զաքարյանը՝ ով Մոնպելյեն ֆրանսիական լիգայում երրորդն է։

Հիշեցնենք որ Եվրո-2020 ընտրական փուլում Հայաստանը խաղալու է Իտալիայի, Բոսնիայի, Հունաստանի, Ֆինլյանդիայի և Լիխտենշտեյնի հետ։

Վերջում էլ ավելացնենք, որ հենց իրենք ֆուտբոլիստները պետք է որոշեն, թե որ հավաքականի կազմում են խաղալու։

Անկասկած, որ Ռուսաստանի հայ ֆուտբոլիստների համար, Հայաստանի հավաքականը տրամադրելու է հնարավորույթուն ցուցադրելու իրենց խաղը միջազգային ասպարեզում, բայց արդյո՞ք Ռուսաստանի հավաքականը նրանց տրամադրելու է նմանատիպ հնարավորությունը, դա հարցականի տակ է մնում։

Դիտումների քանակը: 4683
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Саргис Мелик-Шахназарян