Ցուցադրվել է ԱՀ ԱԳՆ հեղինակած՝ «Արցախ․ պատմություն և հակամարտություն» խորագրով տեսաֆիլմ․ Տեսանյութ

Presentation

Չորեքշաբթի օրը Արցախի  Արտաքին Գործերի Նախարարությունում տեղի է ունեցել գերատեսչության նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը, որին հրավիրվել էին Արցախի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Սկզբից միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանը, իսկ հետո Արտաքին Գործերի Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը ներկայացրեց կայքէջի կառուցվածքն ու բովանդակությունը։

Կայքէջը ստեղծվել է վերջին տեխնոլոգիաների կիրառմամբ, որի բովանդակությունը առայժմ հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Կայքէջում համապարփակ տեղեկատվություն է ներկայացված Արցախի Հանրապետության, ԱԳՆ և արտերկրում գործող Արցախի մշտական ներկայացուցչությունների գործունեության, ինչպես նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունների, այդ թվում՝ ԱՀ-ի միջազգային ճանաչման և միջազգային կապերի զարգացման մասին։ Կայքէջում զետեղված են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող փաստաթղթեր։

Միջոցառմանը ցուցադրվել է նաև Արցախի Արտաքին Գործերի Նախարարության հեղինակած՝ «Արցախ․ պատմություն և հակամարտություն» խորագրով տեսաֆիլմը։ Այն պատրաստված է արտաքին լսարանի համար և հասանելի է երկու լեզուներով՝ ռուսերեն ու անգլերեն։

Դիտումների քանակը: 4702
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին