Մարտակերտի շրջանում խաղաղապահները 2 խախտում են արձանագրել

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի 2 խախտում է արձանագրվել։ Այդ մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–նշված է հաղորդագրությունում։

Հավելենք, որ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հունիսի 22-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։

Հրաձգության հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Դիտումների քանակը: 3831
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին