Մարտի 1-ի մեղադրյալների ցուցակը կարող է համալրվել Աղվան Հովսեփյանի և Վահագն Հարությունյանի անուններով

18002_Axvan_Hovsepyan_M

«Չի բացառվում՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործն ավելի ընդլայնվի: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում կարող են հայտնվել նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:

Նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածով մեղադրանք կարող է առաջադրվել հանցագործություն պարտակելու համար: Նման եզրակացություն է առաջացել  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ Հանրային հեռուստատեսությամբ տված հարցազրույցից, երբ նա հաստատեց, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործից բացակայել է հայտնի 0038 հրամանը: Իսկ նման կարևոր փաստաթղթին ուշադրություն չդարձնելը, այն գործով չուսումնասիրելը ենթադրում է, որ փորձ է արվել պարտակելու հանցագործությունը»,-գրում է “Ժողովուրդ” թերթը:

Դիտումների քանակը: 12471
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին