Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա եպիսկոպոսների ձեռնադրություն և օծում

59860281_10156262747806408_4794200816879665152_n

Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա եպիսկոպոսների ձեռնադրություն և օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի կարժանանան Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ

Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը և Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը:

Մայիսի 11-ին` ժամը 17:30-ին, Մայր Աթոռի Ս. Տրդատի բաց խորանի առջև կկատարվի ընծայման կարգը` ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը:

Մայիսի 12-ին` ժամը 10:00-ին, Մայր Աթոռի Ս. Տրդատի բաց խորանում մատուցված Հայրապետական Ս. Պատարագի ընթացքում տեղի կունենա ձեռնադրությունն ու օծումը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան կայք էջ”

Դիտումների քանակը: 4636
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին