Այս պահին Մեղրիում լարված իրավիճակ է` բնակիչները փողոց են դուրս եկել և բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Նրանք պահանջում են, որպեսզի վերջինս հեռանա` նշելով, որ չեն ցանկանում ոչինչ լսել։
Հավաքվածների մեջ կան նաև Փաշինյանի կողմնակիցներ, որն էլ ավել է լարում իրավիճակը։
«Նիկոլ, թուրքի շուն», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու»,- բղավում են ցուցարարները և հայհոյանքներ հնչեցնում։
Տեղում տասնյակ ոստիկաններ են ու հատուկ ջոկատայիններ, որոնք փորձում են ճանապարհը բացել, որպեսզի Փաշինյանը հասնի հրապարակ։
Պարբերաբար բախումներ են լինում ոստիկանների և ցուցարարների միջև։
Մեղրիի բնակիչների անհանգստությունը հիմքեր ունի, քանի որ չհաստատված տեղեկությունների համաձայն Փաշինյանը Մեղրիով անցնող ճանապարհ է տալու Ադրբեջանին։
Որոշ ժամանակ անց Փաշինյանը նստեց ավտոմեքենան և հեռացավ։
Հավաքվածները հայհոյանքներով ու սուլոցներով ճանապարհեցին նրան։
Թողնել պատասխան