Մեհրիբան Ալիևան այլևս ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՄԱԿ-ին կից կառույցի ղեկավար Օդրի Ազուլեին ուղղված Ալիևայի նամակին։ Նամակում մասնավորապես գրվում է, որ Ալիևան «ակտիվորեն մասնակցում է ազատագրված տարածքների վերականգնման լայնածավալ աշխատանքներին» և «չի կարող կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները»:
Այդ կապակցությամբ Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.
«Օրը սկսելու հիանալի նորություն. Ադրբեջանի նախագահի կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահը, այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ։
Տասնամյակներ շարունակ այս կազմակերպության արժեքների և սկզբունքների դեմ աշխատելուց, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ մուտքը մերժելուց հետո, արդարությունը վերականգնվեց»։
Հիշեցնենք, որ Մեհրիբան Ալիևան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել 2004 թվականին։
Թողնել պատասխան