Մեկ տարի ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի

Համաձայն Արայիկ Հարությունյանի ստորագրած նոր հրամանագրի մինչև 2022 թվականի մարտի 1-ն Արցախի համայնքներում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի` պայմանավորված ռազմական դրությամբ։ Այդ մասին հաղորդում է կառավարության պաշտոնական կայքէջը։

«Հրամանագրով սահմանվել է, որ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը», — նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ այն դեպքում, երբ համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամն իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնի, ապա այդ պաշտոններում կնշանակվեն պաշտոնակատարներ։ Համաձայն հրամանագրի գյուղական համայնքներում նշանակումը կիրականացվի համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում` տարածքային կառավարման բնագավառի պետական մարմնի ներկայացմամբ, իսկ այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ` կառավարության որոշմամբ:

Դիտումների քանակը: 4125
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին