Մեկնարկել է «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրը

Безымянный
ՊԵԿ-ում մայիսի 27-ին տեղի է ունեցել «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի բացման արարողությունը:

Այդ ծրագիրը իրականացվում է Համաշխարհային Բանկի կողմից՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Ծրագրի բացմանը ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոն, Համածխարհային Բանկի և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Ինչպես նշված է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ՝  ծրագիրն ուղղված է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների և եկամուտների թիրախավորված հավաքագրման բարելավմանը՝ ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով: Այն նպատակ ունի նաև վերացնել 2017 թ.-ին «Հարկային վարչարարության դիագնոստիկ գնահատման գործիք»-ով
բացահայտված թերությունները:
2019թ. ապրիլի 1-ից մեկնարկած «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրն ավարտվելու է 2021թ. մարտի 31-ին:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ երկամյա ծրագիրը, թե «Լավ կառավարման հիմնադրամի», թե ՀԲ-ի համատեղ արդյունավետ աշխատանքի փորձն է. «Կարծում եմ, որ 2021թ-ի կեսերին
կունենանք այս ծրագրի շատ կարևոր պտուղները:
Աշխատանքներն  կատարվելու են 16 ուղղություններով՝ միջազգային ու տեղական մասնագետների միասնական ուժերով: Հիմնական ուղղություններից կարելի է առանձնացնել ստուգումների ձեռնարկների ու հարկային վարչարարների համար աուդիտ-պլանների մշակումը»:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը ողջունելով միջոցառման
մասնակիցներին`ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը անկախացումից ի վեր բարելավում է իր տնտեսական քաղաքականությունը, հատկապես հարկային ծառայությունների մատուցման ոլորտում: Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոնի խոսքով ծրագիրը, ըստ
էության, ՀԲ ՀՀ Կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի երկար տարիների համագործակցության շարունակությունն է, որը կնպաստի հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ու թափանցիկ հարկային համակարգի ստեղծմանը: Միջոցառման ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը,
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը և Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոն ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որից հետո «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրի աշխատանքային խմբի ղեկավար Միգարա դե Սիլվան և ծրագրի համակարգող Անահիտ Բասենցյանը
ներկայացրել են մեկնարկող ծրագրի մանրամասները:
Դիտումների քանակը: 4424
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին